ՌԴ նախագահը ստորագրել է Եվրոպայի խորհրդի պայմանագրերի գործողության դադարեցման մասին օրենքը
 |armenpress.am|
21:01 - 28 փետրվարի, 2023

ՌԴ նախագահը ստորագրել է Եվրոպայի խորհրդի պայմանագրերի գործողության դադարեցման մասին օրենքը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՌԴ նկատմամբ Եվրոպայի խորհրդի միջազգային պայմանագրերի դադարեցման մասին օրենքը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ռուսաստանի Դաշնության նկատմամբ Եվրոպայի խորհրդի միջազգային պայմանագրերի գործողության դադարեցման մասին» փաստաթուղթը ներկայացրել է ՌԴ նախագահը։

Այս օրենքը վերաբերում է, մասնավորապես, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային, ահաբեկչության կանխարգելման մասին կոնվենցիային, ԵԽ կանոնադրությանը:

«Եվրոպայի Խորհրդին Ռուսաստանի Դաշնության անդամակցության դադարեցման կապակցությամբ 2022 թվականի մարտի 16-ից Ռուսաստանի Դաշնության նկատմամբ գործողությունը դադարեցված համարել հետևյալ միջազգային պայմանագրերը ՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950 թվականի նոյեմբերի 4-ի կոնվենցիան», - նշված է փաստաթղթում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել