Հունաստանի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել գնացքների վթարից հետո
 |1lurer.am|
19:40 - 01 մարտի, 2023

Հունաստանի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել գնացքների վթարից հետո |1lurer.am|

1lurer.am: v>Հունաստանի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Կոստաս Կարամանլիսը չորեքշաբթի հայտարարել է իր հրաժարականի մասին Լարիսա քաղաքի մերձակայքում մարդատար գնացքի վթարից հետո, որի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ, հայտնում է ERT հեռուստաալիքը։ 

 
«Ես հենց նոր եմ վերադարձել երկաթուղային ողբերգության վայրից, ցավն անասելի է»,- ասել է Կարամանլիսը տարածած հայտարարության մեջ։ 
 
«Փաստ է, որ մենք հունական երկաթուղին ստացել ենք 21-րդ դարին չհամապատասխանող վիճակում։ Այս 3,5 տարին բոլոր ջանքերը գործադրել ենք իրավիճակը բարելավելու համար, ցավոք սրտի, այս ջանքերը բավարար չէին նման աղետը  կանխելու համար, և դա շատ դժվար է բոլորիս և անձամբ ինձ համար»:
 
«Երբ այդքան ողբերգական բան է տեղի ունենում, անհնար է շարունակել ապրել այնպես, կարծես դա տեղի չի ունեցել»,- ասել է նախարարը: «Ես հրաժարական եմ տալիս ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարի պաշտոնից։ Ես իմ պարտքն եմ համարում դա անել՝ որպես հարգանքի նվազագույն նշան այն մարդկանց հիշատակին, որոնք անարդարացի են հեռացել մեզանից և պատասխանատվություն կրել Հունաստանի պետական և քաղաքական համակարգի անվերջ սխալների համար: Սրտիս խորքից ևս մեկ անգամ իմ ցավն ու զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին»,- եզրափակել է նախարարը:
 
Չորեքշաբթի առավոտյան  առնվազն 40 մարդ է զոհվել Լարիսա քաղաքի մերձակայքում գտնվող հունական Էվանգելիզմոս բնակավայրի տարածքում մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով։ Մարդատար գնացքում եղել է մոտ 350 ուղևոր։  Հիվանդանոցներում գտնվում է 66 մարդ, նրանցից 6-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում։ Մյուսները չեն տուժել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել