Հունաստանում գնացքների բախումների զոհերի թիվը հասել է 43-ի
 |armenpress.am|
10:21 - 02 մարտի, 2023

Հունաստանում գնացքների բախումների զոհերի թիվը հասել է 43-ի |armenpress.am|

armenpress.am: Հունաստանում փրկարարները երեկ մինչև ուշ գիշեր փորձել են երկու գնացքների բախման վայրում գտնել ողջ մնացածների: Ողբերգական բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությանը:

Ըստ Հունաստանի հրշեջ ծառայության՝ 57 մարդ դեռ մնում է հիվանդանոցում, որոնցից 6-ը՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: 15 մարդ բուժում ստանալուց հետո դուրս է գրվել:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ուղևորատար և բեռնատար գնացքների բախումն անվանել է «սարսափելի երկաթուղային վթար, որն իր նախադեպը չի ունեցել երկրում»: Նա նշել է, որ վթարը տեղի է ունեցել «հիմնականում մարդկային ողբերգական սխալի հետևանքով»:

Դեպքի առնչությամբ ձերբակալվել է Լարիսա քաղաքի կայարանի հսկիչը: Նրան մեղադրանք է առաջադրվել անփութության հետևանքով սպանության հոդվածով: Քննիչները փորձում են պարզել, թե ինչու են երկու գնացքները գտնվել նույն ռելսուղու վրա:

Աթենքից Սալոնիկ ուղևորվող գնացքում կար 350 ուղևոր, որոնք հիմնականում արձակուրդից վերադարձող ուսանողներ էին:

Ողբերգությունից հետո հրաժարական է տվել Հունաստանի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարը՝ նշելով, որ «անհնար է շարունակել այնպես, կարծես, ոչինչ չի պատահել»: Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել