Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունները շարունակում են անշեղորեն զարգանալ. Վահագն Խաչատուրյան
13:58 - 03 մարտի, 2023

Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունները շարունակում են անշեղորեն զարգանալ. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևին երկրի ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունները, հիմնված մեր ժողովուրդների բարեկամության, պատմական և մշակութային սերտ առնչությունների վրա, շարունակում են անշեղորեն զարգանալ:

Ջերմությամբ եմ հիշում Սոֆիայում կայացած մեր հանդիպումը, որի ընթացքում կառուցողական երկխոսություն ունեցանք միջպետական կապերի հեռանկարների վերաբերյալ:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք մեր երկրների փոխգործակցության ներուժի հետագա խթանմանն ու ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Բուլղարիայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել