Մհեր Գրիգորյանը կարևորել է քաղաքացիական հասարակության պլատֆորմի ձևավորումը
19:27 - 03 մարտի, 2023

Մհեր Գրիգորյանը կարևորել է քաղաքացիական հասարակության պլատֆորմի ձևավորումը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կայացել է հանդիպում Կառավարության ներկայացուցիչների և ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի քաղաքացիական հասարակության պլատֆորմի անդամների միջև:

Հանդիպման սկզբում փոխվարչապետը կարևորել է քաղաքացիական հասարակության պլատֆորմի ձևավորումը և ողջունել այս ձևաչափով համագործակցության հաստատումը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ համաձայնագրի լիարժեք կիրարկումը հնարավոր է միայն հանրության լայն շերտերի ներգրավման և ակտիվ մասնակցության պարագայում՝ կարևորելով քաղաքացիական հասարակության՝ որպես Համաձայնագրով ծածկված տարբեր ոլորտներում մասնագիտացված փորձագիտական համայնքի դերն ու ներուժը:

ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի քաղաքացիական հասարակության պլատֆորմի նախագահ Լուսինե Հակոբյանը ներկայացրել է պլատֆորմի աշխատանքների ընթացքը և առաջիկա անելիքները:

Հանդիպման մասնակիցները քննարկել են հետագա համագործակցության ձևաչափը և մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղությունների շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել