Առողջապահության նախարարի գլխավորությամբ քննարկվել է կարմրուկին հակազդելու միջոցառումների պլանը
16:07 - 04 մարտի, 2023

Առողջապահության նախարարի գլխավորությամբ քննարկվել է կարմրուկին հակազդելու միջոցառումների պլանը

Առողջապահության նախարարությունում նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել է կարմրուկի հակազդման միջոցառումների պլանը: Այս մասին հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
 
Բոլոր ուղղություններով անհրաժեշտ գործողություններն իրականացնելու հստակ հանձնարարականներ են տրվել:
 
Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին ևս մեկ անգամ հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:
 
Պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:
Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել