Բաքուն պահանջում է դուրս բերել բոլոր «հայկական զինված ուժերն» Արցախից
19:49 - 05 մարտի, 2023

Բաքուն պահանջում է դուրս բերել բոլոր «հայկական զինված ուժերն» Արցախից

Բաքուն պահանջում է անհապաղ դուրս բերել բոլոր «հայկական զինված ուժերն» Արցախից: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ նշելով նաեւ՝ պահանջում են իրականացնել եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, դադարեցնել «Հայաստանից ապօրինի զենք-զինամթերքի, անձնակազմի և ականների տեղափոխումը»:

«Նման ագրեսիան և սադրանքները ցույց են տալիս, որ Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ իր օկուպացիոն քաղաքականությունից, որ խաղաղության օրակարգի վերաբերյալ Հայաստանի տեսակետները ոչ այլ ինչ են, քան կեղծավորություն»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։


Հիշեցնենք, որ մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ էր արձակել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը։ Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:

Հիշեցնենք, որ ԱՀ պետնախարարը հերքել էր Ադրբեջանի տարածած տեղեկությունները, թե իբր իրենց կողմից վնասազերծվել է Հայաստանից Արցախ զենք տեղափոխող մեքենան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել