Տուսկն ընտրվել է ԵԺԿ նախագահ |shantnews.am|
06:12 - 21 նոյեմբերի, 2019

Տուսկն ընտրվել է ԵԺԿ նախագահ |shantnews.am|

shantnews.am: Եվրոպական ժողովրդական կուսակցության՝ Զագրեբում ընթացող 24-րդ համագումարի պատվիրակները ձայների ճնշող մեծամասնությամբ նոր նախագահ են ընտրել։ Այդ պաշտոնում ընտրվել է Եվրախորհրդի ղեկավարի պաշտոնից հեռացած Դոնալդ Տուսկը։ Նա լիազորությունները կստանձնի դեկտեմբերի 1-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Ջոզեֆ Դոյլին։ Այս մասին հայտնում է ԵԺԿ մամուլի ծառայությունը։

Տուսկի օգտին է քվեարկել 491 պատվիրակ (գրանցված պատվիրակների 93 տոկոսը), դեմ են եղել 37-ը։ Տուսկը մտադիր է նոր պաշտոնում ակտիվորեն պայքարել պոպուլիզմի դեմ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել