Ես կարծում եմ, որ պարոն Տուսկը պետք է ավելի զուսպ լինի և չխառնվի ՀՀ ժողովրդի գործերին. Սիմոնյան |shantnews.am|
13:58 - 18 հունիսի, 2020

Ես կարծում եմ, որ պարոն Տուսկը պետք է ավելի զուսպ լինի և չխառնվի ՀՀ ժողովրդի գործերին. Սիմոնյան |shantnews.am|

shantnews.am: Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նախորդ օրը ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի պատշաճ՝ նշելով, որ այդ հայտարարությունը եղել է մի քանի երկրների համատեքստում:

«Ես դա կապում եմ այն չգրված կանոնի հետ, որ ԵԺԿ ղեկավարը մշտապես պաշտպանում է իրենց խմբին անդամակցող կուսակցությունների ներկայացուցիչներին, այդ թվում՝ Սերժ Սարգսյանին: Ես կարծում եմ, որ պարոն Տուսկը պետք է ավելի զուսպ լինի և չխառնվի ՀՀ ժողովրդի գործերին և Սերժ Սարգսյանի պաշտպանությամբ զբաղվելու համար, կարծում եմ, որ կան ավելի, ավելի մասնագիտցված անձինք»:

Ալեն Սիմոնյանը նաև նշել է, որ միջազգային կառույցներին հղում անելիս կարելի է նկատի ունենալ ավելի լուրջ, ավելի համապարփակ ներկայացվող զեկույցների և արձագանքների՝ օրինակ բերելով կրկին նախրդ օրը հնչած Վենետիկի հանձնաժողովի հայտարարությանը:

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել