Հայաստանը պատվիրել է հնդակական Marg 155/39 ինքնագնաց հաուբիցներ. Indian Defence Research Wing
 |armenpress.am|
15:26 - 08 մարտի, 2023

Հայաստանը պատվիրել է հնդակական Marg 155/39 ինքնագնաց հաուբիցներ. Indian Defence Research Wing |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը Kalyani Strategic Systems Limited (KSSL) ընկերության կողմից մշակված 155 մմ/39 ինքնագնաց MArG հաուբիցների փորձարկումներ է անցկացրել՝ նախքան սպառազինությունը պատվիրելը։ Այս մասին հայտնել է Indian Defence Research Wing-ը։

«Kalyani Strategic Systems Limited ընկերության պաշտոնատար անձինք հայտարարել են, որ Marg 155/39 ինքնագնաց հաուբիցը մշակվել է 8 ամսում և փորձարկվել է հնդկական բանակի կողմից Բալասորում և Պոկրանում, նախքան այն առաջարկվել էր Հայաստանին, որը սպառազինության համակարգ էր փնտրում բարձրլեռնային շրջաններում ռազմական գործողություններ իրականացնելու համար, որտեղ Ադրբեջանի հետ հակամարտությունը շարունակվում է», - գրում է IDRW-ն:

Ինքնագնացի վրա տեղադրված MArG 155/ 39 հաուբիցը մոտ 40 օրվա ընթացքում կրկին փորձարկվել է Հայաստանի պաշտոնյաների ներկայությամբ, և գործարքը կնքվել է պաշտպանական ոլորտի ցուցահանդեսում այն բանից հետո, երբ այն համապատասխանել է հայկական բանակի կողմից սահմանված հրաձգության բոլոր չափանիշներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել