Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ
20:27 - 09 մարտի, 2023

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ

Մարտի 9-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
 
Հայկական կողմը կորուստներ չունի: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
 
Ժամը 20:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել