Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգյանը հանդիպել է ՌԴ դեսպան Կոպիրկինի հետ
16:35 - 10 մարտի, 2023

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգյանը հանդիպել է ՌԴ դեսպան Կոպիրկինի հետ

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այցով գտնվում է Գեղարքունիքի մարզում։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգյանը հայտնել է, որ մարզպետարանում ընդունել է Հայաստանում Սերգեյ Կոպիրկինին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2022 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի և Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգի միջև ստորագրված համագործակցության ճանապարհային քարտեզը, որը հնարավորություն է տալիս երկու ռեգիոնների համագործակցությունը ծավալել տնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության, բնապահպանության, զբոսաշրջության և կենսական նշանակության այլ ոլորտներում, ինչն էլ կնպաստի տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը:

Այնուհետ մարզպետը ՌԴ դեսպանին է ներկայացրել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի դեմ սանձազերծած ագրեսիայի հետեւանքները, այդ բնակավայրերում ստեղծված իրավիճակը եւ դրանց հաղթահարման նպատակով ձեռնարկվող քայլերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել