«Մեդլայն Կլինիկ»-ի տնօրենը կալանավորվել է, Թոքաբանության կենտրոնի բաժանմունքի վարիչը տնային կալանքի տակ է
 |news.am|
11:29 - 11 մարտի, 2023

«Մեդլայն Կլինիկ»-ի տնօրենը կալանավորվել է, Թոքաբանության կենտրոնի բաժանմունքի վարիչը տնային կալանքի տակ է |news.am|

news.am: «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը կալանավորվել է, «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարիաննա Օհանջանյանը։

Միևնույն ժամանակ Հակակոռուպցիոն դատարանը քննում է Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանին կալանավորելու միջնորդությունը։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 10-ին, ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի աշխատասենյակում։

Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ ձերբակալվել են Երևանի փոխքաղաքապետ Գ. Սիմոնյանը, «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բ. Շ.-ն, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն ու ևս 8 անձ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել