Արվում է հնարավորը՝ սպաների սոցիալական ապահովության ուղղությամբ մի շարք ծրագրեր իրականացնելու համար. Սուրեն Պապիկյան
13:09 - 11 մարտի, 2023

Արվում է հնարավորը՝ սպաների սոցիալական ապահովության ուղղությամբ մի շարք ծրագրեր իրականացնելու համար. Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր շարունակել է առանձնազրույցները ՊՆ N զորամասի սպայակազմի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Առանձնազրույցների ընթացքում նախարարն անդրադարձել է ԶՈՒ մարտունակության բարձրացմանն ու կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև սպաների ծառայությանն առնչվող մի շարք հարցերի:

Սուրեն Պապիկյանը սպաների հետ զրուցել է նաև նրանց սոցիալ-կենցաղային պայմանների շուրջ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ արվում է հնարավորը՝ սպաների ծառայության արդյունավետությունն ու որակը բարձրացնելու և նրանց սոցիալական ապահովության ուղղությամբ մի շարք ծրագրեր իրականացնելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել