Հասանով․ «Հայկական անօրինական ուժերի համար ռազմական բեռների տեղափոխումն անթույլատրելի է»
 |azatutyun.am|
17:45 - 11 մարտի, 2023

Հասանով․ «Հայկական անօրինական ուժերի համար ռազմական բեռների տեղափոխումն անթույլատրելի է» |azatutyun.am|

azatutyun.am: «Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում գործող հայկական անօրինական ուժերի համար նախատեսված ռազմական բեռների բազմիցս արձանագրված տեղափոխումները, ինչպես նաև անձնակազմի ռոտացիան անթույլատրելի են»,- այսօր Բաքվում, Ադրբեջանի Զինված ուժերի հրամանատարության հետ անցկացված խորհրդակցության ժամանակ հայտարարել է այդ երկրի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

Դիմելով իր ենթականերին՝ Հասանովը հատուկ ընդգծել է, որ «հակառակորդի, այդ թվում՝ հայկական անօրինական զինված կազմավորումների մշտադիտարկումը պետք է շարունակվի»։

«Ադրբեջանի բանակը պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկի տարածաշրջանում իրադրությունն արհեստականորեն սրել փորձող Հայաստանից եկող հնարավոր սպառնալիքների դեմ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև դիմի համարժեք պատասխան քայլերի», - հայտարարել է Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարն՝ ընդգծելով նաև թե «ադրբեջանական բանակը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ վճռական գործողությունները՝ ցանկացած սադրանք կանխելու համար»։

Բաքվում կայացած խորհրդակցությանը զուգահեռ Ադրբեջանի ՊՆ իր պաշտոնական կայքում ևս մեկ տեսանյութ է զետեղել, որում, ադրբեջանական կողմի պնդմամբ, պատկերված է ռուսաստանցի խաղաղապահների ուղեկցությամբ Ղարաբաղ մուտք գործող հայկակական ռազմական մի բեռնատար։

Երևանն այսօր հերքել է ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյան երթը Ստեփանակերտ Բաքվի պնդում՝ շեշտելով՝ «դրանք կեղծ են և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա Լեռնային Ղարաբաղի տարածքում չկան»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել