Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը աշխարհի առաջնությանը կմասնակցի 6 մարզիկով
20:23 - 11 մարտի, 2023

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը աշխարհի առաջնությանը կմասնակցի 6 մարզիկով

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը մարտի 16-27-ը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում կայանալիք աշխարհի առաջնությանը կմասնակցի 6 մարզիկով: Այս մասին հայտնում է ֆեդերացիան:

Ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ աշխարհի առաջնությանը կմասնակցեն` 48 կգ Գայանե Տեր-Բարսեղյանը, 50 կգ Անուշ Գրիգորյանը, 54 կգ Եկատերինա Սիչևան,  60 կգ Էլիդա Քոչարյանը, 63 կգ Սոնա Հարությունյանը և 70 Անի Հովսեփյան:

Ընտրանին մրցավայր կմեկնի մարտի 13-ին: Աշխարհի առաջնությունը վարկանիշային չէ Փարիզի 33-րդ Օլիմպիական խաղերի համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել