Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լիբանանում հանդիպումներ է ունեցել Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ի, Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական եկեղեցիների միության նախագահի տեղապահ Վերապատվելի Փոլ Հայդոսթյանի և Հայ Կաթողիկե կաթողիկոս-պատրիարք Ռաֆայել Պետրոս ԻԱ հետ՝ քննարկելով հայ համայնքի հոգևոր-կրթական, սոցիալ-տնտեսական դրությանը, hայրենիքի ներքին ու արտաքին հարցերին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Այս մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
comment.count (0)