Հաջիևը կրկին պնդում է՝ միջազգային մեխանիզմի ստեղծմանը Բաքուն երբեք չի համաձայնել
 |azatutyun.am|
12:09 - 13 մարտի, 2023

Հաջիևը կրկին պնդում է՝ միջազգային մեխանիզմի ստեղծմանը Բաքուն երբեք չի համաձայնել |azatutyun.am|

azatutyun.am: «Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության քննարկման միջազգային մեխանիզմի ստեղծումը չի կարող պայման լինել Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար», հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Դա ամենևին անընդունելի և վտանգավոր մոտեցում է», - ասել է Հաջիևը ադրբեջանական Report գործակալությանը տված հարցազրույցում:

Նրա պնդմամբ՝ այդ մասին խոսք լինել չի կարող, Բաքուն երբեք դրան չի համաձայնել, և Երևանի պնդումներն այդ կապակցությամբ անտրամաբանական են, ուղղված են «արհեստական լարվածություն ստեղծելուն»։

«Ադրբեջանն իր ինքնիշխանության հետ կապված հարցեր չի քննարկի մեկ այլ երրորդ կողմի, այդ թվում՝ Հայաստանի հետ», - ասել է Իլհամ Ալիևի օգնականը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել