Վլադիկավկազ-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար |armenpress.am|
10:28 - 14 մարտի, 2023

Վլադիկավկազ-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար |armenpress.am|

armenpress.am: Ռազմավիրական ճանապարհին երթևեկությունը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Դա կապված է եղանակի վատթարացման հետ, այսօր հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության Գլխավոր վարչության մամուլի ծառայությունում: Այդ մասին  տեղեկացնում Է ТАСС գործակալությունտ:

«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները՝ 2023 թվականի մարտի 14-ի ժամը 01:30-ից արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ քաղաք-Լարս բնակավայր հատվածում՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ»,- հայտնել են  գերատեսչությունում:

Հաղորդագրությունում նշվում է, որ ճանապարհը կվերաբացվի հատուկ կարգադրությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել