Ռուսական խաղաղապահ զորախումբը Մարտունու շրջանում արձանագրել է հրադադարի ռեժիմի խախտում. ՌԴ ՊՆ |1lurer.am|
20:51 - 14 մարտի, 2023

Ռուսական խաղաղապահ զորախումբը Մարտունու շրջանում արձանագրել է հրադադարի ռեժիմի խախտում. ՌԴ ՊՆ |1lurer.am|

1lurer.am: Ռուսական խաղաղապահ զորախումբը նախորդ օրվա ընթացքում Մարտունու շրջանում արձանագրել է հրադադարի ռեժիմի խախտում. տուժածներ չկան։ Այս մասին նշված է ՌԴ պաշտպանության նախարարության ամփոփագրում:

«Տվյալ փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում»,- ասված է ՌԴ ՊՆ կայքում։

Նշվում է, որ երեսուն դիտակետում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մշտադիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել