Ո՞րն է պատճառը, որ 2020-ի պատերազմից հետո առաջնագիծը կահավորված չէ․ հարց Պապիկյանին
 |civilnet.am|
12:54 - 15 մարտի, 2023

Ո՞րն է պատճառը, որ 2020-ի պատերազմից հետո առաջնագիծը կահավորված չէ․ հարց Պապիկյանին |civilnet.am|

civilnet.am: Ո՞րն է պատճառը, որ 2020 թվականի պատերազմից հետո առաջնագիծը կահավորված չէ․ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հարց ուղղեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։

Վերջինս արձագանքեց՝ առաջնագծի փոփոխությունը կիլոմետրերով ու կատարված աշխատանքի չափով ներկայացվել է պատգամավորներին փակ նիստերից մեկի ժամանակ։

«Կառուցվել են հարյուրավոր կիլոմետրերով բարձրլեռնային ճանապարհներ, կառուցվել են հարյուրավոր հենակետեր, բայց նաև պիտի հիշենք, որ այս ըթնացքում էսկալացիաներ են եղել ու եղել է առաջնագծի փոփոխություն՝ ոչ հօգուտ մեզ ու ժամանակ առ ժամանակ կարիք է եղել շեշտադրումն անել նոր առաջնագծի վրա»,- պատասխանեց պաշտպանության նախարարը։

Ռեսուրսները, որ ներդրված են, կարող են էականորեն փոխել առաջնագծի որակն ու պատկերը, վստահեցրեց Պապիկյանը։ Նա անպատասխանատու որակեց հայտարարությունները, թե առաջնագծում ոչինչ չի արվում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել