Հրաժարական չեմ պատրաստվում տալ, շարունակելու եմ իմ սկսած բարեփոխումները. Սուրեն Պապիկյան
 |1lurer.am|
15:53 - 15 մարտի, 2023

Հրաժարական չեմ պատրաստվում տալ, շարունակելու եմ իմ սկսած բարեփոխումները. Սուրեն Պապիկյան |1lurer.am|

1lurer.am: Չեմ պատրաստվում իմ առջև դրված խնդիրները կիսատ թողնել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Հրաժարական չեմ պատրաստվում տալ, շարունակելու եմ իմ սկսած բարեփոխումները: Թե որքան դա ինձ կհաջողվի իրականացնել, կյանքը ցույց կտա»,- ասաց Պապիկյանը:

Անդրադառնալով սպառազինության մասին հարցին՝ նախարարը նշեց. «Մեր բանակը սպառազինված է այնքանով, ինչքանով հնարավորություն ենք ունեցել ձեռք բերել միջոցներ: Ամենօրյա ռեժիմով զբաղվում ենք դրանով»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել