Դավիթ Գյուրջինյանն ազատվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնից
16:35 - 17 մարտի, 2023

Դավիթ Գյուրջինյանն ազատվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Դավիթ Գյուրջինյանին Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու որոշումը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Դավիթ Գյուրջինյանին ազատել լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

Հիշեցնենք՝ մարտի 15-ին ԿԳՄՍ նախարարի որոշմամբ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել