Սերժ Սարգսյանի գործով բանկին երրորդ անձ ներգրավելու մասին միջնորդություն է ներկայացվել
 |1lurer.am|
22:26 - 17 մարտի, 2023

Սերժ Սարգսյանի գործով բանկին երրորդ անձ ներգրավելու մասին միջնորդություն է ներկայացվել |1lurer.am|

1lurer.am: Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է Սերժ Սարգսյանի և նրա դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նիստը:

Դատախազությունը պահանջում է Սարգսյաններից բռնագանձել 734 միլիոն դրամի ապօրինի ծագման գույք ու դրամական միջոցներ:

Պատասխանողի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը միջնորդել է գործով որպես երրորդ անձ ներգրավել «Արարատ-բանկին»:

Դատախազությունը, ի թիվս այլ պահանջների՝ միջնորդել է բռնագանձել բանկում պահվող ավանդները։ Դատախազության ներկայացուցիչ Տիգրան Ենոքյանն առարկել է միջնորդության դեմ:

Դատարանը որոշումը կհրապարակի առանձին դատական ակտով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել