ՌԴ դեսպանատունն արձագանքել է Պուտինին ձերբակալելու ՄՔԴ-ի որոշման վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշմանը
 |armenpress.am|
13:16 - 18 մարտի, 2023

ՌԴ դեսպանատունն արձագանքել է Պուտինին ձերբակալելու ՄՔԴ-ի որոշման վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշմանը |armenpress.am|

armenpress.am: Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը Միջազգային քրեական դատարանի որոշումների վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումն անհեթեթ է համարել:

«ՌԻԱ Նովոստի»-ին փոխանցում է, որ այսպես է դեսպանատունը մեկնաբանել Սպիտակ տան ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք արդարացված են անվանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալության օրդեր տրամադրելու ՄՔԴ որոշումը։

«Անընդունելի արտահայտություններ անելով Ռուսաստանի ղեկավարի հասցեին՝ ամերիկյան իշխանությունները միտումնավոր լռում են Իրաքում, Հարավսլավիայում, Լիբիայում և Վիետնամում սեփական «վայրագությունների» մասին: Ավելին, փորձելով պաշտպանել իրենց քաղաքացիներին միջազգային հետապնդումներից՝ ԱՄՆ-ն նույնիսկ անթույլատերի միջոցների է դիմում. դատարանի ղեկավարության դեմ աննախադեպ տնտեսական պատժամիջոցներ է կիրառում», - նշել է դիվանագիտական ​​առաքելությունը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ արդարացված է համարում Միջազգային քրեական դատարանի որոշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տալու մասին, թեեւ նշել է, որ ԱՄՆ-ն միջազգայնորեն չի ճանաչում դատարանը։

Մարտի 17-ին Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման միջազգային օրդերներ է տվել:

Միջազգային քրեական դատարանը պարզաբանում է, որ Պուտինն ու Լվով-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել