ԱՄՆ-ն կշարունակի ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ. Բլինքեն
 |tert.am|
20:33 - 21 մարտի, 2023

ԱՄՆ-ն կշարունակի ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ. Բլինքեն |tert.am|

tert.am: Մարտի 21-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակումը, որը շարունակվում է նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից:

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, պետքարտուղար Բլինքենը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ԱՄՆ-ն կշարունակի ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել