Կրեմլում ավարտվել են Պուտինի և Ծինփինի բանակցությունները |armenpress.am|
20:38 - 21 մարտի, 2023

Կրեմլում ավարտվել են Պուտինի և Ծինփինի բանակցությունները |armenpress.am|

armenpress.am: Կրեմլում ավարտվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի բանակցությունները, որոնք տևել են մոտ երեք ժամ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ առաջին մեկուկես ժամվա ընթացքում հանդիպումն ընթացել է նեղ կազմով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ, այնուհետև շարունակվել է ընդլայնված կազմով:

Բանակցություններն ընթացել են Կրեմլի Մեծ պալատում: Այնուհետև նախատեսվում է համատեղ փաստաթղթերի ստորագրում և Ռուսաստանի նախագահի ու Չինաստանի առաջնորդի ամփոփիչ հայտարարությունները:

Բանակցությունների ընթացքում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան և Պեկինը պատրաստ են համատեղ աշխատանքային մարմին ստեղծել Հյուսիսային ծովային ճանապարհի զարգացման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել