Մոլդովան ետ է կանչում իր ներկայացուցչին ԱՊՀ գործադիր մարմիններից
 |azatutyun.am|
18:13 - 22 մարտի, 2023

Մոլդովան ետ է կանչում իր ներկայացուցչին ԱՊՀ գործադիր մարմիններից |azatutyun.am|

azatutyun.am: Մոլդովան որոշել է ԱՊՀ գործադիր մարմիններից ետ կանչել իր ներկայացուցիչ Տեոդոր Յովային:

Նա զբաղեցրել է ԱՊՀ Գործադիր կոմիտեի փոխտնօրենի և տնտեսական համագործակցության վարչության ղեկավարի պաշտոնը: Յովային ետ կանչելու որոշումն ուժի մեջ կմտնի այս տարվա ապրիլի 14-ին:

Մոլդովայի եվրոպական ինտեգրման և արտաքին գործերի նախարար Նիկու Պոպեսկուն կառավարության նիստում ասել է, թե որոշումն ընդունվել է ԱՊՀ Գործադիր կոմիտեի տեղակալների նշանակման օրենքի քվոտաների տրամադրման դրույթին համաձայն:

Փետրվարի սկզբին Մոլդովայի խորհրդարանը ետ է կանչել իր ներկայացուցչին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարությունից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել