Հայաստանը 92,3 մլն եվրոյի չափով նոր վարկ կստանա
 |hetq.am|
14:04 - 23 մարտի, 2023

Հայաստանը 92,3 մլն եվրոյի չափով նոր վարկ կստանա |hetq.am|

hetq.am: Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Որոշումն ընդունվեց Կառավարության մարտի 23-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով։

Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև նախատեսվում է ստորագրել «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը՝ 92 մլն 300,000 եվրո արժողությամբ: 

Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են 2023 թվականի պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը։

Որոշման նախագծի հիմնավորմամբ՝ վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:

Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է.

  1. Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում, և շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում,
  2. Հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում,
  3. Հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել