Ժամանակավորապես փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյանից մինչև Գլինկայի փողոց տանող ճանապարհահատվածը
19:06 - 30 մարտի, 2023

Ժամանակավորապես փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյանից մինչև Գլինկայի փողոց տանող ճանապարհահատվածը

Սանիտարական մաքրման ծավալուն աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 2-ին՝ առավոտյան 07:00-15:00-ն, փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկայի փողոց (դեպի Էրեբունի վարչական շրջան) տանող ճանապարհահատվածը: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
 
Աշխատանքներն իրականացվելու են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցների ուժերով և տեխնիկական միջոցների գործադրմամբ: Զուգահեռաբար, «Վեոլիա ջուր» ՓԲԸ մասնագետները մաքրելու են հեղեղատար համակարգերը:
 
Երթևեկությունը նշված հատվածում վերականգնելուց առաջ փողոցը կմաքրվի ջրցան մեքենաներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել