news.am: Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ընդունել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդուլազիզ Ալ Սաուդի՝ Էր Ռիադ այցելելու հրավերը։ Այդ մասին երկուշաբթի հաստատել է հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը։
«Թագավոր Սալմանը հրավիրել է Իրանի նախագահին այցելել Էր Ռիադ, և նա այդ հրավերին դրական պատասխան է տրվել», - մեջբերում է Mehr գործակալությունը։ Փոխնախագահը առաջարկված այցի ժամկետի մասին տեղեկատվություն չի տրամադրել։
Մոհբերը նաեւ ընդգծել է, որ հարեւան երկրների հետ լավ հարաբերություններ հաստատելն Իրանի ներկայիս կառավարության «գլխավոր ռազմավարություններից մեկն է»։
comment.count (0)