ՏԿԵ նախարարի՝ Վրաստան կատարած այցի ընթացքում Իջևան համայնքի և Ռուսթավի քաղաքի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
09:40 - 06 ապրիլի, 2023

ՏԿԵ նախարարի՝ Վրաստան կատարած այցի ընթացքում Իջևան համայնքի և Ռուսթավի քաղաքի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

Վրաստան կատարած այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Վրաստանի Ռուսթավի քաղաք:
Հայկական պատվիրակության կազմում էր նաև Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը։

Ռուսթավիում նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Քվեմո Քարթլիում Վրաստանի կառավարության ներկայացուցիչ Գիորգի Դոխտուրիշվիլիի և Ռուսթավիի քաղաքապետ Նինո Լացաբիձեի հետ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Իջևան և Ռուսթավի քաղաքների միջև համագործակցության համար առկա հնարավորություններին։

Հանդիպման ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության Իջևան համայնքի և Վրաստանի Ռուսթավի քաղաքի միջև համագործակցության հուշագիր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել