«Հանուն Հանրապետության» Ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցության հիմնադիր համագումարը կայացել է 2020-ին, կուսակցությունը պետական գրանցում է ստացել 2021-ին։
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահը 7-րդ գումարման խորհրդարանի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն է։
Կուսակցությունը 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցել է «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքով։ Դաշինքը չի հաղթահարել անցողիկ շեմն ու չի անցել 8-րդ գումարման ԱԺ, հավաքել է 1,50% կամ 19 212 ձայն։
Կուսակցությունը հայտարարել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։ Վարչապետի թեկնածուն Արման Բաբաջանյանն է։ «Հանուն Հանրապետության» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին ութնյակում են Արման Բաբաջանյանը, Ռուբեն Մեհրաբյանը, Լուսինե Զեյնալյանը, Ազատ Արշակյանը, Վարդան Մալխասյանը, Վլադիմիր Առաքելյանը, Թաթուլ Հակոբյանը և Առնոլդ Բլեյանը։