armenpress.am։ ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի լրամշակված տարբերակը: Նախագիծը հեղինակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը:
Նախագծով առաջարկվում է ամրագրել, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պետք է տասնօրյա ժամկետում քննարկեն պատգամավորի գրավոր հարցումը կամ առաջարկը և գրավոր պատասխանեն նրան:
Բացառիկ դեպքերում, եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու կամ առաջարկը քննարկելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը պատգամավորին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ երեսնօրյա ժամկետում՝ հարցումը կամ առաջարկը ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում պատգամավորին գրավոր տեղյակ պահելով հետաձգման պատճառների մասին:
comment.count (0)