ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ Է սահմանել Իրանի դեմ |armenpress.am|
06:28 - 12 դեկտեմբերի, 2019

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ Է սահմանել Իրանի դեմ |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները պատժամիջոցներ Է սահմանել Իրանի նավագնացության ընկերությունների (IRISL Group), E-Sail Shipping Company Ltd՝ դրանց չինական «դուստր» ընկերության, Իրանի Mahan Air ավիաընկերության դեմ: Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը:

Հաղորդագրության մեջ ասված Է, որ պատժամիջոցներ սահմանելու համար հիմք Է ծառայել այն, որ դրանք իրականացնում են փոխադրումներ՝ «կապված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ»: Բացի դրանից, ինչպես տեղեկացրել Է Պետդեպարտամենտը, պատժամիջոցների ներքո են հայտնվել Իրանի եւս ութ կառույցներ, որոնք «օգնել են մաքսանենգ ճանապարհով իրանական զենք հասցնելու Եմեն»:

Հաղորդագրության մեջ նշված Է, որ Mahan Air-ի «եւ վաճառքների գծով դրա երեք գործակալների» նկատմամբ պատժամիջոցներն ուժի մեջ են մտնում անմիջապես: Ինչ վերաբերում Է IRISL-ին եւ E-Sail Shipping Company-ին, ապա Պետդեպն «Իրան հումանիտար ապրանքներ արտահանողներին բավականաչափ ժամանակ» Է տրամադրում «առաքման այընտրական եղանակներ գտնելու համար», հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել