ԱՄՆ-ը չի կատարել Սիրիայի հյուսիսից քրդական ջոկատները հեռացնելու խոստումը․ Էրդողան |azatutyun.am|
09:40 - 07 նոյեմբերի, 2019

ԱՄՆ-ը չի կատարել Սիրիայի հյուսիսից քրդական ջոկատները հեռացնելու խոստումը․ Էրդողան |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահը քննադատել է Միացյալ Նահանգներին ու պնդել՝ Վաշինգտոնը չի կատարում Սիրիայի հյուսիսից քրդական ջոկատները հեռացնելու իր խոստումը:

«Հավաստիացումները, թե նրանք դուրս կբերվեն 120 ժամվա ընթացքում, մինչ օրս մնում են օդում», - հայտարարել է Ռեջեփ Էրդողանը՝ ընդգծելով, որ մտադիր է բարձրացնել այս հարցը Միացյալ Նահանգների նախագահի հետ հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպման ժամանակ:

Ավելի վաղ՝ անցած շաբաթ, երբ Ներկայացուցիչների տունը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, թուրք պաշտոնյաները նշել էին՝ Էրդողանը կարող է չեղարկել այցը Վաշինգտոն: Թուրքիայի նախագահականը հայտնում է՝ անցած գիշեր Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել և հաստատել, որ կհանդիպեն Վաշինգտոնում նոյեմբերի 13-ին: Ըստ պաշտոնական աղբյուրների, կողմերը քննարկել են նաև տարածաշրջանի և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել