news.am։ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հաստատել է կոնգրեսական Բրեդ Շերմանի ներկայացրած օրենսդրական փոփոխության նախաձեռնությունը, որով ԱՄՆ-ին արգելվում է Ադրբեջանին տրամադրել այնպիսի ռազմական միջոցներ, որոնք կարող են օգտագործվել Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից մեկնած քաղաքացիական օդանավերը խոցելու համար:
«Այս լրացումը հուժկու ազդանշան կլինի Ադրբեջանին այն մասին, որ նա չի կարող այսուհետ եւս սպառնալ քաղաքացիական ինքնաթիռներ խփելով։ Չի կարելի թույլ տալ, որպեսզի Ադրբեջանն ահաբեկի իր հարեւաններին»,- ավելի վաղ ասել էր Շերմանը։
Օրենսդրական այս նախաձեռնությանը կողմ են քվեարկել 234 կոնգրեսկանններ, դեմ՝ 195: Նախաձեռնության աջակիցներն են կոնգրեսականներ Ֆրենք Փալոնը, Ջեքի Սփիեռը և Ադամ Շիֆը: Փոփոխությունը վերաբերում է 2020 թվականի ֆիսկալ տարվա Ազգային պաշտպանության ակտին (Fiscal Year 2020 National Defense Authorization Act): Ամերիկահայ կառույցները ողջունել են օրենսդրական փոփոխության ընդունումը:
comment.count (0)