ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատների ղեկավարը հանդես Է եկել Մոսկվայում բողոքողների աջակցությամբ |armenpress.am|
08:26 - 13 օգոստոսի, 2019

ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատների ղեկավարը հանդես Է եկել Մոսկվայում բողոքողների աջակցությամբ |armenpress.am|

armenpress.am։ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների ղեկավար Սթենի Հոյերը համերաշխություն Է հայտնել Մոսկվայում բողոքի ակցիաների մասնակիցների հետ, որոնք հանդես են գալիս հանուն արդար ընտրությունների եւ պաշտպանում են իրենց ընտրական իրավունքները:

Նա իր հայտարարությունը հրապարակել Է Facebook-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին: Կոնգրեսականը պաշտպանել Է «դեմոկրատիան ազատ եւ արդար ընտրությունների միջոցով վերականգնելու» ձգտումը:

«Խոսքի ազատությունը ճնշելու եւ ընդդիմադիր թեկնածուներին դուրս մղելու Պուտինի ռեժիմի ձգտումը պետք Է մտահոգի ամբողջ աշխարհին, եւ ԱՄՆ-ի Կոնգրեսն ուշադիր հետեւում Է տեղի ունեցողին»,- ասված Է նրա հայտարարության մեջ:

Հոյերը Ռուսաստանի իշխանություններից պահանջել Է «ազատել քաղբանտարկյալներին, դադարեցնել խաղաղ բողոքողների ձերբակալությունները եւ թույլ տալ ընդդիմադիր թեկնածուներին մասնակցել ընտրություներին՝ չխախտելով նրանց իրավունքները»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել