news.am: Աբխազիայի խորհրդարանի խոսնակ Վալերի Կվարչիան սրտի տագնապով հոսպիտալացվել է՝ հանրապետությունում իրավիճակի հարցով նիստից հետո:
«Խոսնակի մոտ սրտի տագնապ է, նրան տարան բժիշկները, որ եկել էին շտապօգնության մեքենայով»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Հանրապետական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ապոլոն Գուրգուլիան խոսնակի վիճակը բնութագրել է որպես «նորմալ»։ Գուրգուլիան հրաժարվել է մեկնաբանել, թե ինչ պատճառով է Կվարչիան հայտնվել ԿՀՀ-ում։
Միաժամանակ, նախագահի նստավայրի մոտ բողոքի ցույցը շարունակվում է։ Իրավիճակը հանգիստ է, սակայն մարդիկ չեն ցրվում։
Հավաքվածների մոտ է եկել ցույցի կազմակերպիչներից Ախրա Աբիձբան։ Նա հաստատել է, որ իրենց գլխավոր պահանջը նախագահի նոր ընտրություններն են։ Ցուցարարները սպասում են երկրի խորհրդարանի որոշմանը։
comment.count (0)