Ադրբեջանի սահմանապահները վիրավոր ունեն Տավուշի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ-ն հերքում է իր մասնակցությունը |shantnews.am|
09:45 - 18 հուլիսի, 2019

Ադրբեջանի սահմանապահները վիրավոր ունեն Տավուշի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ-ն հերքում է իր մասնակցությունը |shantnews.am|

shantnews.am: Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողներից մեկը վիրավորվել է առաջնագծում՝ Տավուշի Զորական գյուղի դիմացի ադրբեջանական դիրքերում։ Ադրբեջանական կողմն այս միջադեպի համար մեղադրում է հայկական կողմին․ իբր հայկական բանակի կրակոցից է վիրավորվել իրենց զինծառայողը։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը, սակայն, հերքում է այս մեղադրանքը։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ հայկական զորքի կողմից կրակոցներ չեն եղել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել