armtimes.com: Այսօր կառավարության նիստում որոշում կայացվեց հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 2» ծրագրի ուղեկցող միջոցառումներն իրականացնելու նպատակով 2,7 մլն եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Նախագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ Հայաստանի եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ նախատեսվում է ստորագրել 2,7 մլն եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագիր՝ հիշյալ ծրագրի ուղեկցող միջոցառումների փորձագիտական ծառայությունները ֆինանսավորելու, ինչպես նաեւ հիմնականում արտարժույթի փոխանակման ծախսերը վճարելու համար։
«Սրանով նախատեսվում է KFW բանկի հետ ստորագրված համաձայնագրի համաձայն ստանալ 18,5 մլն եվրո գումար Կապսի ջրամբարի կառուցման, վերականգնողական որոշակի աշխատանքների համար: Խոսքը Կումայրի ջրատարի խողովակաշարի վերականգնման մասին է, որի արդյունքում կունենանք 25 մլն խմ ծավալով ջրատար, նաեւ ոռոգման ենթակա կդառնա եւս 740 հա նոր հողատարածքներ»,- ասաց Պապիկյանը:
comment.count (0)