Արթուր Վանեցյանը կրծքանշանով պարգևատրեց Վալերիյ Օսիպյանին |armenpress.am|
10:39 - 16 ապրիլի, 2019

Արթուր Վանեցյանը կրծքանշանով պարգևատրեց Վալերիյ Օսիպյանին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը «Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար» կրծքանշանով պարգևատրեց ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանին:

Վանեցյանն Օսիպյանի պարգևը հանձնեց ապրիլի 16-ին, ՀՀ ոստիկանության 101-ամյակի կապակցությամբ հրավիրված հանդիսավոր նիստի ընթացքում:

«Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության ու Ոստիկանության միջև համագործակցության ամրապնդման և հանցավորության դեմ համատեղ պայքարի գործում ունեցած ներդրումների համար պարգևատրել «Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար» կրծքանշանով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Ռազմիկի Օսիպյանին»,- նշված է պարգևատրման տեքստում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել