Բաց էկոլոգիական հանցագործություն կատարածները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Լևոն Գալստյան |shantnews.am|

10:51 - 04 հուլիսի, 2019

shantnews.am: «SOS Սևան» նախաձեռնության այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ «Հայկական բնապահպանական ճակատի» անդամ Լևոն Գալստյանն ասել է, որ այս տարվա մայիսին առաջարկությունների մի փաթեթ են ուղարկել կառավարությանը՝ վարչապետի աշխատակազմին, բայց առաջարկությունները փոխանցվել են շրջակա միջավայրի նախարարությանը, որտեղից էլ ստացել են պատասխան, որը, ըստ Գալստյանի, չի տարբերվում նախորդ կառավարության տված պատասխաններից: Ասվել է ոչ թե կոնկրետ քայլերի, այլ այն մասին, թե ինչ են պատրաստվում անել:

«Սևանի նկատմամբ իրականացվել է էկոլոգիական հանցագործություն նախորդ կառավարությունների կողմից և դա պետք է գնահատական ստանա: Հայաստանում, ի վերջո, պետք է էկոլոգիական հանցագործություններ կատարողները պատասխանատվություն կրեն:

Խոսքս կախաղան բարձրացնելու մասին չէ, այլ պատասխանատվություն կրելու: Էն բոլոր մարդիկ, պաշտոնյաները, հանձնաժողովների նախագահները, ԳԱԱ փորձագիտական հանձնաժողովի նախագահը, որ տարբեր տարիներին տվել է դրական եզրակացություն, պետք է պատասխանատվություն կրեն իրենց տված եզրակացությունների համար և պետք է այսօր պատասխանեն, թե ինչ գիտական հետազոտությունների հիման վրա են իրենք եզրակացություններ տվել, որ կարելի է ենթադրենք, ցանցավանդակային տնտեսություն տվել, ով է տվել ՇՄԱԳ-ին դրական եզրակացություն 2012-2014թթ.Սևանա լճում 50 հազար տոննա ձուկ արտադրելու վերաբերյալ»,- ասել է Գալստյանը:

Ըստ Գալստյանի՝ 2011 թվականին, պետական մակարդակով կասեցվել է լճի ջրի մակարդակի բարձրացումը: Վերջին 7 տարվա ընթացքում բարձրացել է ընդամենը 37 սմ: Մինչ այդ բարձրացել է 3.5 մետրով: Բացի դրանից, չեն մաքրվել ափամերձ տարածքները, ինչի արդյունքում կենսազանգվածը հայտնվել է ջրի տակ:

«Եթե պատասխանատվություն այս անգամ էլ չկրեն, այսպես ասած, հեղափոխությունից հետո, ուրեմն այս խնդիրները հետո մենք նորից ենք տեսնելու, որովհետև մարդիկ կզգան, որ իրենք, մեկ է, պատասխանատվություն չեն կրում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել