Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները բողոքի ակցիա են իրականցնում` տնօրենի հրաժարականի պահանջով |tert.am|
07:16 - 01 մայիսի, 2019

Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները բողոքի ակցիա են իրականցնում` տնօրենի հրաժարականի պահանջով |tert.am|

tert.am: Երևանի կենդանաբանական այգու սեզոնի բացմանը զուգընթաց այգու դիմաց ներկա և նախկին աշխատակիցները իրականացնում են բողոքի ակցիա՝ այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականի պահանջով:

Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները պահանջում են Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ու նրա մի քանի աշխատակիցների հրաժարականը։

Ռուբեն Խաչատրյանի հրաժարականի պահանջը աշխատակիցները մեկնաբանում են այն մտահոգությամբ, որ 2011թ-ին տնօրեն նշանակվելուց ի վեր Խաչատրյանը այգին տանում է կործանման՝ այս ընթացքում մեծացել է կենդանիների անկման թիվը:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են կառավարման խորհուրդ ստեղծել և անցկացնել տնօրենի ընտրություններ, հնարավորություն տալ մասնագետներին, կենդանասերներին ներկայացնել իրենց տեսլականը։ Նրանք նաև պահանջում են ստեղծել հանձնաժողով, որտեղ ներկայացուցիչներ կլինեն նաև քաղաքապետարանից, ինչպես նաև մասնագետներ, որոնք կքննարկեն այգու զարգացմանն ուղղված հարցերը: Այդ առաջարկությունները ներկայացրել են նաև քաղաքապետարանում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել