Բողոքի երթ՝ Ստամբուլի ջրանցքի կառուցման դեմ |ermenihaber.am|
07:35 - 03 փետրվարի, 2020

Բողոքի երթ՝ Ստամբուլի ջրանցքի կառուցման դեմ |ermenihaber.am|

ermenihaber.am։ Թուրքիայում բուռն քննարկումների պատճառ է դարձել Ստամբուլի ջրանցքի կառուցումը, որն իրար պիտի կապի Սև ու Մարմարա ծովերը:

Մարդիկ դեմ են ջրանցքի կառուցմանը՝ պատճառաբանելով, որ այն պահանջում է ֆինանսական ահռելի ռեսուրսներ: Եվ բացի այդ էլ վնաս է հասցնելու շրջակա միջավայրին:

Այդ կապակցությամբ «կամ ջրանցքը, կամ Ստամբուլը» կարգախոսով բողոքի ակցիա է իրականացվել: Մասնակիցները, հավաքվելով Ստամբուլի Արնավութքյոյ թաղամասի Սազլըբոսնա հրապարակում, 11 կմ-անոց բողոքի երթի են դուրս եկել: Երթի ժամանակ պաստառներ են պարզել` «Բյուջե ոչ թե ջրանցքի, այլ երկրաշարժի համար» և «Պաշտպանիր ոչ թե ջրանքը, այլ կյանքը» գրություններով:

Բողոքի քայլերթը տևել է 4 ժամ և ավարտվել Ստամբուլի Շամլար Քյոյ թաղամասում:

Ստամբուլի ջրանցքի կառուցման անհրաժեշտությունը պաշտոնապես բացատրվում է Բոսֆորի ծանրաբեռնվածության թեթևացմամբ և վթարների գրանցման ռիսկի նվազեցմամբ:

Թուրքիայի հարևան երկրներում մտավախություններ կան, որ Ստամբուլի ջրանցքի կառուցումից հետո այդ երկիրը կարող է բարձրացնել Մոնտրոյի կոնվենցիայի վերանայման հարցը, որը կանոնակարգում է պատերազմական և խաղաղ ժամանակ առևտրանավերի ու ռազմանավերի անցումը սևծովյան նեղուցներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել