«Էլարդը» կառավարությունից ևս 54,000 դոլար կստանա |civilnet.am|
05:58 - 19 դեկտեմբերի, 2019

«Էլարդը» կառավարությունից ևս 54,000 դոլար կստանա |civilnet.am|

civilnet.am: Ամուլսարի ոսկու հանքավայրում շահագործման թույլտվությունը փորձաքննած լիբանանյան «Էլարդ» ընկերությունը կառավարությունից կստանա ևս 54,000 դոլար։ Ավելի վաղ փորձաքննություն իրականացրած այս ընկերությունը, որը եզրակացություն էր հրապարակել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման հնարավորության վերաբերյալ, փորձաքննության համար ստացել էր 400,000 դոլար։

Այս հարցն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 19-ի նիստի օրակարգում։ Որոշման նախագծում նշված է, որ «Էլարդն» իր պարտավորություններից ավելի մեծ ծավալի աշխատանք է կատարել, ուստի խնդրել է քննարկել փոխհատուցման հնարավորությունը.

«Ընկերությունը գրությամբ տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեին, որ համալիր փորձաքննության ընթացքում օբյեկտիվորեն անհրաժեշտություն է առաջացել ընդլայնելու հետազոտությունների շրջանակը և փորձաքննության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ փորձագետների խումբը նախատեսված շուրջ 70 փաստաթղթի փոխարեն ուսումնասիրել է շուրջ 150 փաստաթուղթ: Բացի այդ, փորձագետներին գնահատման համար տրամադրվել են տեխնիկական առաջադրանքից դուրս մեծածավալ այլ տեղեկություններ, որոնք հետազոտվել և ուսումնասիրվել են, պարզաբանման է ներկայացվել 12 լրացուցիչ հարց»,- նշված է որոշման նախագծի հիմնավորումներում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել