hetq.am: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի և Արտակ Մանուկյանի հեղինակած «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկը, որով վերջիններս առաջարկում են բացահայտել ոլորտի իրական սեփականատերերին: Նախագիծն ընդունվեց միաձայն` 109 կողմ ձայնով:
Փոփոխություններով առաջարկվում է էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի արտադրության, էլեկտրական ու ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիա ստանալու համար դիմող իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում 10 տոկոսից ավելի մասնաբաժին ունեցող անձանց տվյալները հանրայնացնել` նպատակ ունենալով էներգետիկայի բնագավառում թափանցիկություն ապահովել:
Կառավարությունը դեմ էր այս փոփոխություններին:
comment.count (0)