«Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում չափիչ սարքավորումները ստուգաչափված չեն․ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
12:39 - 22 հուլիսի, 2019

«Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում չափիչ սարքավորումները ստուգաչափված չեն․ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ֆեյսբուքյան էջում գրում է․ 

«Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հերթական ստուգումների արդյունքում պարզվել է, որ «Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում չափիչ սարքավորումները ստուգաչափված չեն:

Հայտնաբերված խախտման համար նշանակվել է վարչական տույժ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասով: Հայտնաբերված խախտումները վերացվել են»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել