Թրամփը նամակ է գրել Էրդողանին՝ 100 մլրդ դոլարի գործարքի առաջարկով. The Washington Post |shantnews.am|
05:18 - 13 նոյեմբերի, 2019

Թրամփը նամակ է գրել Էրդողանին՝ 100 մլրդ դոլարի գործարքի առաջարկով. The Washington Post |shantnews.am|

shantnews.am։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է 100 մլրդ դոլար առևտրային գործարք։ Այս մասին հայտնում The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականը նշում է, որ բացի այդ, ԱՄՆ նախագահը մտածել է պատժամիջոցներին առնչվող իրադրության կարգավորման շրջանցիկ ուղի։ Այդ պատժամիջոցներով Վաշինգտոնը սպառնում է Անկարային՝ ռուսական С-400 զենիթա-հրթիռային համալիրների գնման դիմաց։ Նամակն ուղարկվել է անցած շաբաթ։ Դրանում ընդգրկված առաջարկները կոչված են բարելավել երկկողմ հարաբերությունները։

Աղբյուրների փոխանցմամբ՝ այժմ Սպիտակ տունը պնդում է, որպեսզի С-400-ները չշահագործվեն, որպեսզի դրանք չկարողանան հասանելիություն ունենալ ամերիկյան F-35 կործանիչների հաղորդակցության ու պաշտպանական միջոցներին։

Այդ դեպքում Անկարան կարող է վերադառնալ բազմաֆունկցիոնալ F-35 կործանիչների ստեղծման ծրագիր և խուսափել պատժամիջոցներից։

Ինչպես գրում է WP-ն, ամերիկացի օրենսդիրերի կողմից սպասվում է քննադատությունների տարափ։ Մոտավորապես նույն պայմանները Վաշինգտոնն արդեն առաջարկել է Անկարային հոկտեմբերին՝ Սիրիայում օպերացիայի դադարեցման նպատակով, սակայն փորձն անհաջող է եղել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել