«Իգլա»-ի գործով նիստի ընթացքում ձայնագրություններ հրապարակվեցին |a1plus.am|
12:41 - 14 հունիսի, 2019

«Իգլա»-ի գործով նիստի ընթացքում ձայնագրություններ հրապարակվեցին |a1plus.am|

a1plus.am։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, շարունակվում է «Իգլա»-ի գործով դատական նիստը։

Նիստի ընթացքում հրապարակվեցին օպերատիվ-հետախուզական գործողություններով կատարված ձայնագրություններ։

Հիշեցնենք, որ Երևանի Վճռաբեկ դատարանը 2018 թվականի հունիսի 15-ին բեկանել էր Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի և ընկերների վերաբերյալ վճիռն ու գործն ուղարկել առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել